ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը պաշտոններից ազատման հրամանագրեր և կառավարության որոշումներ է հաստատել

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը պաշտոններից ազատման հրամանագրեր և կառավարության որոշումներ է հաստատել
03.11.2020 | 22:10

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի՝ նոյեմբերի 3-ի ստորագրած հրամանագրերի համաձայն՝ աշխատանքից ազատվել են ԱՀ նախագահի օգնական Ռուդիկ Մարտիրոսյանը, ԱՀ գլխավոր դատախազի տեղակալներ Էրիկ Վերդիյանը և Սասուն Գաբրիելյանը, ԱՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ Արմեն Սողոմոնյանը:

Վաղաժամկետ դադարեցվել են ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Եղիշե Արզումանյանի լիազորությունները: Նախագահը հաստատել է կառավարության որոշումներ, համաձայն որոնց՝ Արկադի Սողոմոնյանն ազատվել է ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարի առաջին տեղակալի, Դավիթ Ավանեսյանը՝ ԱՀ քաղաքաշինության նախարարի տեղակալի, Էրիկ Գրիգորյանը՝ ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավարի, Գագիկ Հայրապետյանը՝ ԱՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարի և Արտակ Առստամյանը՝ ԱՀ նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության օգնականի պաշտոններից:

Դիտվել է՝ 2348

Մեկնաբանություններ